Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի անխնա քննադատության թիրախն այսօր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության անցած տարի իրականացրած աշխատանքն էր:
Ոչ իշխանական ուժերը դեմ եմ քվեարկելու 2013 թվականի բյուջեի կատարողականին:
«Ամեն ինչ սխալ է արվել», - հայտարարեց վերջին մի քանի ամիսներին երկրի վիճակի համար Տիգրան Սարգսյանին մեղադրող ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը. - «Այսօր մարդ չկա երկրում, որ ասես ո՞նց ա վիճակը, ասի շատ լավ ա, գերազանց ա»:
Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) կազմել էր նախորդ կառավարության սկանդալների «թոփ տասնյակը»: Փաշինյանի խոսքով`հիմնական սկանդալիստը հենց այդ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն էր:
Պատգամավորը հիշեց օֆշորը, Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը, արագաչափերի տեղադրման պատճառով հայաստանցիների ուսերին ընկած բեռը, «Նաիրիտ»-ի սնանկացումը: Չմոռացավ «հարբած Տիգրան Սարգսյանի ելույթը Մարզահամերգային համալիրում». - «Եվ այս ամենի արդյունքում, պարզ էր, մենք պետք է ունենային այն ցուցանիշները, որ ունենք` բնակչության նվազում, աղքատության աճ: Օտարերկրյա ներդրումները Տիգրան Սարգսյանի կառավարության ընթացքում կրկնակի պակասել են: Եվ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հաշվետվության մեջ գրել է, որ գործարարության ոլորտում մենք անցել են Ֆրանսիային: Ինչպես ասում են` կանգ առ Երկրագունդ, այդտեղ իջնող կա»:
Փաշինյանի «հիթ-շքերթը» շարունակեց Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ). - «Հընթացս հիշեցի մեկ տնտեսական կոռուպցիոն սխրանք ևս. «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով 16.6 մլն դոլարի գյուղացիական համայնքներին «Ինչպես ցանել կարտոֆիլը և ինչպես կթել կովը» թեմայով լեկցիա կարդալու համար: Եվ ըստ ամերիկյան խիստ հավաստի աղբյուրների, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը դադարեցվել է` հենց հիմք ունենալով այդ 16.6 մլն դոլարի լոլոն»:
Զոհրաբյանի ձևակերպմամբ` Տիգրան Սարգսյանի կառավարությունը վեց տարի զբաղվել է «տնտեսական հաննիբալիզմով». - «Տպավորությունն այնպիսին է, որ մենք ապրում ենք բացարձակապես տարբեր իրականություններում: Ամեն ինչ լավ է, բոլոր ցուցանիշները կատարվել են, բյուջեն գրեթե 100 տոկոսով կատարվել է: Այստեղ ակամայից հիշում ես հայտնի անեկդոտը. բա որ բոլորդ սուրբ եք, եկեղեցում խաչը ո՞վ գողացավ»:
Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ) կառավարությանը վերջին նախազգուշացումն արեց. հստակ ոլորտներով նշել, թե ինչի հաշվին է կատարվել բյուջեն: Ըստ նախկին վարչապետի, հիմա հայտնի չէ` որտեղ թերացան, որտեղ ոչ. - «Հասարակ գիտական տեխնիկայի հարցեր են»:
Սկանդալայային հայտարարություն արեց Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ): Նրա խոսքով` կառավարությունը գիտակցաբար զսպել է տնտեսական աճը: Հիշեցնեմ. նախորդ տարվա բյուջեով նախատեսված 6.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն կառավարությունն ապահովեց մոտ երկու անգամ պակաս` 3.5 տոկոս:
«Իրականացվել է բացահայտ հակաաճին ուղղված քաղաքականություն», - հայտարարեց Մինասյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով` 2013-ի վերջին Կենտրոնական բանկում կառավարության հաշվեկշռին եղել է չծախսված 189 մլրդ դրամ: Նա մեջբերեց տնտեսակագետների գնահատականներ, թե ծախսված ամեն 40 միլիարդը 1 տոկոս աճ կապահովեր. - «Այս 3 միլիոնանոց երկիրը, որը չքավոր երկիր է, որը խնդիրներ ունի լուծելու, ասենք, Ադրբեջանի հետ իր ռազմաստրատեգիական բալանսը վերականգնելու, որը աղքատութան խնդիր ունի, արտագաղթի խնդիր ունի, բյուջետային տարվա վերջում ունեցել է չծախսված կես միլիարդ դոլար... Միգուցե այդ փողը չի ծախսվել մի շատ կարևոր նպատակո՞վ. կուտակային պարտադիր ծրագրի պետական մասով կատարելու նպատակի համար, որոշել են ֆռռացնեն այդ ֆինանսական հիմնադրամներում: Ո՞վ գիտի»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ՀՀԿ-ականներին առաջարկեց մի կողմ դնել քաղաքական նարցիսիզմը ու հասկանալ, որ իրավիճակն իսկապես վատ է. - «Մեր պետության իրական գնահատականը, չնայած լկտի էր Նազարբաևի ասածը, Նազարբաևը տվեց. մենք հարգանք չունենք դրսում: Մեզ նվաստացնում է: Նամակի ընթերցումը ուղղակիորեն հենց Սերժ Սարգսյանի ներկայությամբ, իր միջոցով արհամարհանք է մեր պետության նկատմամբ»:
Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները նախընտրեցին չպատասխանել ընդդիմադիրների քննադատությանը:
Բյուջեի կատարողականի քվեարկությունը տեղի կունենա վաղը: Քառյակը դեմ է քվեարկելու: Նախկին կառավարությունում աշխատած «Օրինաց երկիրը» չի կողմնորոշվել: Մնաց Հանրապետականը: