Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Երևանում Սերգեյ Լավրովին նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանան երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները:
Հանդիպումներին կքննարկվեն անցած տարվա դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ - ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:
«Հայ - ռուսական բազմաոլորտ փոխգործակցությունը վերընթաց կերպով զարգանում է՝ ներառելով նորանանոր բնագավառներ, ակտիվորեն գործում են միջկառավարական, միջխորհրդարանական հանձնաժողովները։ Ձևավորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների արդյունավետ մեխանիզմ, ընդլայնվող փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, բանակցությունների օրակարգում են լինելու առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, վերջին տարիներին նոր թափ ստացած ապակենտրոնացված ձևաչափով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Երևանյան բանակցությունների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Հանդիպումներին անդրադարձ կկատարվի միջազգային տարածաշրջանային օրակարգային հարցերի։