ԱՄՆ-ը ևս մեկ տարով երկարացրեց Բելառուսի պաշտոնյաների դեմ պատժամիջոցները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարացրել է բելառուսցի պաշտոնատար անձանց և այլոց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։

Նման վերաբերմունքի պատճառը Բելառուսում ժողովրդավարական ազատությունների սահմանափակումներն են։ Պատժամիջոցները կիրառվում են 2006 թվականից։