Ղրիմի բնակիչները Ռուսաստանի անձնագրեր են ստանում

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սևաստոպոլում ռուսաստանյան անձնագիր է հանձնում Ղրիմի բնակչուհուն, 25-ը մայիսի, 2014թ․

Ղրիմից Ռուսաստանի անձնագիր ստանալու շուրջ մեկուկես միլիոն հայտ է ներկայացվել։

Ավելի քան մեկ միլիոն անձնագիր արդեն պատրաստ է, 800 հազարն արդեն տրվել են Ղրիմի բնակիչներին։