«Գազպրոմ»-ը Ուկրաինայի համար երկարաձգեց գազի կանխավճարի ժամկետը

Գազաբաշխիչ կայան Ուկրաինայում

Եվրամիության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի հարցով բանակցությունների արդյունքում «Գազպրոմ»-ը երկարաձգել է կանխավճարի ժամկետը Ուկրաինայի համար՝ այն հունիսի 10-ից տեղափոխելով մինչև հունիսի 16-ը:

Բանակցություններին մասնակցել է նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

Բանակցությունները շարունակվելու են նաև այսօր։

Ուկրաինական ճգնաժամից հետո Ռուսաստանը վերանայել է այդ երկրին գազի մատակարարման պայմանները։