Ճապոնիան Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի

Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև այսօր համաձայնագիր է կնքվել Ճապոնիայի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, կնքված համաձայնագրով՝ հայկական կողմին կտրամադրվի 200 մլն յենին (1,93 մլն ԱՄՆ դոլարին) համարժեք՝ Ճապոնիայի փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքը: