Շավարշ Քոչարյանը շեշտում է, որ բանավիճում է Ալիևի, ոչ թե Սողոմոնյանի հետ

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան

Արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի երեկվա հայտարարությանը:

«Բավական է ընթերցել իմ պատասխանները լրագրողներին համոզվելու համար, որ ես բանավիճում եմ Ադրբեջանի նախագահի հետ, այլ ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ», - այսօր հայտարարել է Շավարշ Քոչարյանը:

Նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը, հիշեցնենք, խիստ քննադատության էր ենթարկել անցած շաբաթ փոխարտգործնախարարի արած որոշ հայտարարություններ: