«Դուրս մեր գրպանից»-ի երթի մասնակիցներից երկուսը բերման ենթարկվեցին

Քիչ առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության երթի մասնակիցներից երկուսին:

Երևանի Բրազիլիայի հրապարակից մեկնարկած երթը հասավ մինչև Լենինգրադյան փողոց, որտեղ իրավապահները փակեցին փողոցի մի մասը և ցուցարար վարորդներից պահանջեցին ճանապարհը շարունակել մյուս հատվածով, ինչին վերջիններս չհամաձայնեցին, հաջորդեց քաշքշուկ, երկու մարդ բերման ենթարկվեց:

Այժմ վարորդները փակել են ճանապարհը՝ խցանում առաջացնելով Լենինգրադյան փողոցում: Նրանք պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին:


Հովհաննես Մովսիսյան