Սան Պաուլոյի մետրոյի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

Սան Պաուլոյի մետրոպոլիտենի աշխատակիցները դադարեցրել են նախապես հայտարարված երկօրյա գործադուլը՝ իշխանությունների հետ բանակցություններ սկսելու նպատակով:

Աշխատավարձերը բարձրացնելու պահանջը չկատարելու դեպքում Բրազիլիայի խոշորագույն քաղաքում գործադուլը կշարունակվի հինգշաբթի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի օրը: