Այսօր լույս կտեսնի Հիլարի Քլինթոնի գիրքը

Հիլարի Քլինթոն

Այսօր լույս է տեսնելու Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի «Բարդ այլընտրանքներ» գիրքը:

Այս առիթով Քլինթոնը մտադիր է շրջագայել ամերիկյան մի շարք նահանգներում, ինչից հետո, ըստ վերլուծաբանների, նախկին պետքարտուղարը որոշում կկայացնի՝ մասնակցե՞լ 2016 թվականի նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: