Արայիկ Թունյանը՝ ՍԴ նոր անդամ

Արայիկ Թունյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, Երևան, 9-ը հունիսի, 2014թ․

Հայաստանի Ազգային ժողովը այսօրվա նիստում ձայների 65 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի անդամ նշանակեց Արայիկ Թունյանին:

Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը թափուր էր Վալերի Պողոսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու կապակցությամբ:

Արայիկ Թունյանը նախկինում ղեկավարում էր Հայաստանի նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը, նրա թեկնածությունը ՍԴ-ի անդամի պաշտոնում առաջադրել էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:


Անուշ Մարտիրոսյան

Մանրամասները՝ քիչ անց: