Հունիսի 10-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին փոխանցում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: