Նազարբաև․ Թուրքիան կարող է դառնալ Եվրասիականի ասոցացված անդամ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլ, արխիվ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ Բոդրումում թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ Թուրքիան ապագայում կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ասոցացված անդամ։ Այդ մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը: