ԱԳՆ-ն դատապարտում է Հալեպի Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները

ԱԳՆ-ի խոսնակ Տիգրան Բալայան

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանություն է ներկայացրել Հալեպում իրավիճակի վերաբերյալ։

«Խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։ Համոզված ենք, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապաղ դադարեցումն է»,- ասված է Տիգրան Բալայանի մեկնաբանությունում: