Գորիսում մայիսի 25-ի աղմկահարույց միջադեպի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է «հանցակազմի բացակայության հիմքով»:
Հետաքննության արդյունքում ոստիկանությունը եզրակացրել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու` Էյներ Խաչատրյանի արարքում հանցակազմ չկա։
Խոսքը այն միջադեպի մասին է, որին հենց սկզբից ոստիկանությունն արձագանքել էր և պաշտոնապես հրապարակել ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ 27-ամյա Էյներ Խաչատրյանը Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հարությունյաններին։ Մամուլն էլ գրեց, որ նա հարբած մտել է Հարությունյանների տուն և դաժանորեն ծեծել եղբայրներին, ընդ որում մեկին հարվածել է երկաթե իրերով։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից այսօր տեղեկացանք, որ քրեական գործի հարուցումը մերժվել է ստացված բացատրությունների և դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա։ Փորձաքննությունը, ոստիկանության հավաստմամբ, միայն քերծվածքներ է հայտնաբերել եղբայրների մոտ, ինչը իրավապահները չեն համարել քրեական գործ հարուցելու հիմք։ Գոռ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք չեն բողոքելու և նորմալ են համարում այս որոշումը
«Որովհետև ոչ մի բան տեղի չէր ունեցել, ի՞նչ գործ պիտի հարուցվեր»,-նշեց նա։
«Այսինքն չե՞ն մտել ձեր տուն, ձեզ չեն ծեծե՞լ» հարցին, Հարությունյանը պատասխանեց.- «Չի եղել ոչ մի նման դեպք»։
Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերված քերծվածքներին.- «Իմ վրա քերծվածքներ չեն եղել, կան մանր, մատերի վրա ճղված տեղեր, դա էլ գործ անելու ժամանակ է եղել»,- պնդեց երիտասարդը։
Գոռ Հարությունյանն ու եղբայրը՝ Արթուր Հարությունյանը զբաղվում են ավտոմեքենաների վերանորոգմամբ և առուվաճառքով: Գոռը շարունակում է պնդել, որ առքուվաճառքի ու պարտքի շուրջ է եղել խոսակցությունը, ինչը վերածվել է «ընդամենը քաշքշուկի»։
«Ինչի՞ համար բողոքեմ... նման միջադեպ, ասենք, ես գործ եմ անում, օրեկան հազար մարդու հետ լինում է։ Տարբեր ձևի մարդիկ կան, մենք էլ, այնպես էլ չի, որ բոլորի հետ փորձում ենք հարմարվել»,- ասաց Գոռ Հարությունյանը։
«Այսինքն՝ հաշտվե՞լ եք» հարցին երիտասարդը հակադարձեց.- «Մենք հաշտված եղել ենք, կանք ու կմնանք»։
«Ազատության» զրուցակից փաստաբանների ու իրավապաշտպանների համար կասկածելի էին և երիտասարդի պնդումները, և քրեական գործ չհարուցելու՝ ոստիկանության հիմնավորումները։
Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ դեպքից ընդամենը երեք օր անց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շտապեց հերքել առևանգման, ծեծի ու դանակահարության մասին մամուլի հրապարակումները, փաստաբան Երվանդ Վարոսյանը համոզմունք հայտնեց, որ ոստիկանապետն անմիջականորեն ուղղորդել է քննչական մարմնին։
«Կարող ենք հստակ ասել, որ նա դրա իրավունքը չուներ։ Բացի այդ, իր հայտարարությունը չի կարող ուղղորդող նշանակություն չունենալ ենթակաների նկատմամբ, որովհետև այն անձինք, ովքեր նյութեր են նախապատրաստում և հետո նոր պետք է գնահատեն ու որոշում կայացնեն, արդեն իսկ իրենց վերադասի գնահատականն ունենում են քննության կեսից։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ ոստիկանապետը շտապում է ինչ-որ հայտարարություններ անել բացահայտումների մասին, տեսակետներ է հայտնում, երբ դեռ քննություն է գնում»,- ասաց Վարոսյանը։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը խնդիրը համարում է այն, որ Սուրիկ Խաչատրյանը ամենաբարձր մակարդակով՝ հանրապետության նախագահի կողմից է պաշտպանված։
«Սուրեն Խաչատրյանը իր և իր ընտանիքի համար գնել է գործող իշխանություններից ամեն ինչ անելու իրավունք։ Նրանք ավելի ծանր հանցագործությունների դեպքում անգամ նախնական կալանքի չեն ենթարկվում կամ ենթարկվում են այնքանով՝ ինչքանով։ Այս երկրում կան մարդիկ, ովքեր պաշտպանված են, և կան մարդիկ, ովքեր գերպաշտպանված են։ Օրինակ, Սուրեն Խաչատրյանը գերպաշտպանված է, նա ավելի պաշտպանված է, քան Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանն է տվել նրան այդ իրավունքը»,- ասաց Խաչատրյանը։
«Զոհերը, այս դեպքում՝ զոհերը, Գորիսում կամ որևէ այլ քաղաքում զոհի կարգավիճակում հայտնված մարդիկ փրկության այլ տարբերակ չունեն։ Ես չեմ արդարացնում վախկոտությունը, իհարկե, բայց չեմ էլ կարող պահանջել քաջություն և հերոսություն նրանցից, ովքեր ծեծվում են, դանակահարվում են, բռնաբարվում են, բայց հրապարակավ հայտարարում են, որ նման բան չի եղել»,- հավելեց իրավապաշտպանը։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ հիշատակեց Խաչատրյանների անվան հետ կապվող աղմկահարույց այլ միջադեպեր։
«Առաջինը ես հիշում եմ, որ նա բռնի կերպով հեղաշրջում կազմակերպեց Գորիսում, հեռացնելով Սամվել Հարությունյանին քաղաքապետի պաշտոնից, և որևէ պատիժ չստացավ դրա համար։ Հետագայում մենք հիշում ենք նրա, նրա եղբոր տղաների այլ «քաջագործությունները», թե ինչպես նրա եղբոր տղաները մարդ սպանեցին, և մեկը ընդհանրապես չնստեց, մյուսը ազատ դուրս եկավ, երբ որ այդպիսի սպանության դեպքով մարդկանց տալիս էին մահապատիժ, հետագայում՝ ցմահ ազատազրկում։ Ինձ համար սրանք փաստեր են, սա ցույց է տալիս անպատժելիության այդ մթնոլորտը, որ «մեր մարդն է, մեր տղան և ինչ ուզի կանի»։ Սա գիտե՞ք ինչ է. սա մեր պետության այս 23 տարվա ողբերգությունն է»,- նշեց Ավետիք Իշխանյանը։