Ռուսաստանի դեսպանը ներկա կլինի Պորոշենկոյի երդմնակալությանը

Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբով, արխիվ

Քիչ առաջ ստացվել է հաղորդագրություն, որի համաձայն` Կիևում Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի երդմնակալության հանդիսավոր արարողությանը ներկա կլինի այդ երկրում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը։

Փետրվարին Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախուստի կապակցությամբ ի նշան բողոքի հետ կանչված Զուրաբովին Ռուսաստանի արտգործնախարարությունը այսօր կարգադրել է վերադառնալ Կիև։