ՌԴ դեսպանը վերադառնում է Ուկրաինա

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնամուտի արարողությանը Ռուսաստանը ներկա կլինի դեսպանի մակարդակով: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ այս մասին հունիսի 5-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Կրասինն ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխաիլ Զուրաբովը վերադառնում է Ուկրաինա և կմասնակցի հունիսի 7-ին կայանալիք Պետրո Պորոշենկոյի ինագուրացիայի արարողությանը:

Կարասինի խոսքերով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ակնկալում է Կիևը այդ դրական ազդանշանը կընդունի որպես հերթական հավաստագրումը, որ Ռուսաստանի իշխանությունները հարգում են ուկրաինական ժողովրդի ընտրությունը և պատրաստ են համագործակցության:

2014-ի փետրվարի վերջին Մոսկվան հետ էր կանչել դեսպան Միխաիլ Զուրաբովին