ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վարշավայում մասնավոր հանդիպում է ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:
Օբաման ասել է, որ Պորոշենկոն խելացի ընտրություն էր՝ առաջնորդելու Ուկրաինան ճգնաժամային այս շրջանում:
Հանդիպումից հետո Օբաման լրագրողներին ասել է, որ քննարկել են Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու և տնտեսությունը զարգացնելու ծրագրերը, մասնավորապես, Վաշինգտոնը ինչպես կարող է օգնել Ուկրաինայի ռազմական և իրավապահ համակարգը վարժեցնելու գործում: Քննարկվել են նաև էներգետիկ հարցեր, Ռուսաստանից Ուկրաինայի էներգետիկ կախվածությունը կրճատելու հնարավորությունները:
Պետրո Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին ճգնաժամի ընթացքում Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար:
Օբաման և Պորոշենկոն Վարշավայում մասնակցում են Լեհաստանում առաջին անգամ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու 25-րդ ամյակին նվիրված տոնակատարություններին:
Օբաման ելույթ ունեցավ Վարշավայի հին հրապարակներից մեկում կառուցված ժամանակավոր ամֆիթատրոնում:
«Լեհաստանում 1989 թվականի ընտրությունները կոմունիզմի վերջի սկիզբն էր: Պատմությունը այստեղ է կերտվել: Մենք երբեք չեն մոռանա, որ լույսի ճառագայթը տարածվեց լեհ ժողովրդի կողմից»,- ասաց ԱՄՆ-ի նախագահը։
Օբաման իր ելույթում աջակցություն հայտնեց Ուկրաինային՝ ասելով, թե Միացյալ Նահանգները կանգնած է այդ երկրի կողքին։ Նրա խոսքերով՝ Ուկրաինան պետք է ազատ լինի ինքնուրույն ընտրելու իր ապագան:
«Կայսրությունների և ազդեցությունների ոլորտների ժամանակ անցել է: Մեծ երկրները չպետք է կարողանան վախեցնել փոքրերին կամ թելադրեն իրենց կամքը զենքի փողի տակ կամ շենքերը գրավող դիմակավորված մարդկանց միջոցով: Գրչի հարվածով երբեք հնարավոր չէ օրինականացնել հարևանի տարածքների զավթումը: Մենք չենք ընդունի Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիան, Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտումը»,- հայտարարեց ԱՄՆ-ի նախագահը՝ նշելով, որ Ռուսաստանի հետագա սադրանքները ավելի բարձր գին ու մեկուսացում կունենան այդ երկրի համար։
Այս օրերին Եվրոպայում է կենտրոնացված Ուկրաինային և միջազգային հրատապ խնդիրներին վերաբերող քննարկումը:
Բրյուսելում այսօր մեկնարկում է «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպումը: Դեռ անցյալ տարի ծրագրավորված էր այս հանդիպումն անցկացնել Սոչիում, բայց Ղրիմը բռնակցելուց հետո Ռուսաստանը դուրս մղվեց աշխարհի առաջատար, զարգացած երկրների ակումբից, ութնյակը նորից յոթնյակ դարձավ, իսկ Սոչիի փոխարեն գագաթնաժողովը հյուրընկալում է Բրյուսելը: Ակնկալվում է, որ երկօրյա գագաթնաժողովի ընթացքում կվերահաստատվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հնարավոր է պատժամիջոցների ընդլայնում:
Իսկ վաղը Ֆրանսիայում նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների ուժերի ափհանման 70-րդ տարին: Ֆրանսուա Օլանդը ավելի քան 15 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահին հրավիրել է մասնակցելու այդ տոնակատարություններին:
Երեկ Բրիտանական «Թելեգրաֆ»-ը գրել էր, թե Ֆրանսուա Օլանդը նույն երեկոյի ընթացքում ստիպված է լինելու երկու անգամ ընտրել, մեկ՝ Բարաք Օբամայի հետ, մեկ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի Օբաման ու Պուտինը ստիպված չլինեն նստելու նույն սեղանի շուրջ:
Այսօր Վլադիմիր Պուտինը «Եվրոպա մեկ» ռադիոկայանին ու Ֆրանսիական առաջին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե պատրաստ է երկխոսության Բարաք Օբամայի հետ՝ ավելացնելով՝ «բայց որոշողը նա է»։