Մեղադրանքների պատճառը վարչապետ Ղարիբաշվիլիի ելույթն է Օզուրգեթիում նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Իշխող «Վրացական երազանք» դաշինքը պատրաստվում է կեղծել հունիսի 15-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները, պնդում են Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները:
Նման կոշտ մեղադրանքների ի հայտ գալու պատճառը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի` Օզուրգեթի քաղաքում հնչեցրած ելույթն էր:
«Վրաստանի որևէ շրջանում մենք թույլ չենք տա, որպեսզի հաջողության հասնեն քաղաքական այն ուժերի թեկնածուները, որոնք չեն ներկայացնում «Վրացական երազանք»-ը: Համոզված եմ, որ իշխող դաշինքի պարտությունը այս կամ շրջանում կամ քաղաքում վնասակար կլինի տեղի բնակչության համար», - հայտարարեց վարչապետ Ղարիբաշվիլին՝ դիմելով Օզուրգեթիում կազմակերպված նախընտրական հանրահավաքի մասնակիցներին:
Վրաց ընդդիմադիրները, սակայն, համոզված են` Ղարիբաշվիլիի հայտարարությունը ոչ պատահականություն էր, ոչ էլ լեզվի սայթաքում:
Խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ ընդդիմություն» նախընտրական դաշինքի առաջնորդ Նինո Բուրջանաձեն Թբիլիսիում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարում էր․ - «Սա հստակ հրահանգ էր տեղերում աշխատող բոլոր պաշտոնատար անձանց, ոստիկանության և շրջանային վարչակազմերի աշխատակիցներին, որպեսզի նրանք կեղծեն ընտրությունները և թույլ չտան ընդդիմադիր կուսակցություններին արձանագրել իրենց ստացած քվեների իրական քանակը: Նման հայտարարություններից զերծ էր մնում անգամ նախկին նախագահը: Միխեիլ Սաակաշվիլին գոնե այդքան խելք և քաղաքական փորձառություն ուներ, որպեսզի նախապես հանդես չգար ընտրությունները կեղծելու մտադրության մասին հայտարարություններով»:
Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության շարքերում ևս լրջորեն մտահոգված են վարչապետի հայտարարություններից:
«Դա պարզապես կատաստրոֆիկ հայտարարություն էր, որի իմաստը գոնե ինձ համար շատ պարզ էր` հստակ ազդանշան ուղարկել իշխանության ստորին օղակներին, թե ինչպես է հարկավոր գործել քվեարկության օրը», - ասում է կուսակցության ներկայացուցիչ Գիգա Բոկերիան:
Ինքը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սկանդալային այս հայտարարությունը հնչեցնելու հաջորդ օրը պաշտոնական այցով մեկնեց Գերմանիա, իսկ նրա օզուրգեթյան ճառի բացասական հետևանքները փորձեցին մեղմել «Վրացական երազանք»-ի մյուս ղեկավար անդամները, մասնավորաբար՝ նախկինում աշխարհահռչակ ֆուտբոլիստ, այժմ էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Կախա Կալաձեն:
«Վարչապետն ասում էր, որ «մենք թույլ չենք տա այլ ուժերի հաղթանակը»՝ նկատի ունենալով, որ ցանկանում ենք հաջողության հասնել բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ ընտրություններ են լինելու: Կարծում եմ, որ մենք գործ ունենք զուտ մեխանիկական սխալի հետ», - նշում է Կալաձեն:
Ընտրություններից առաջ ստեղծված ընդհանուր մթնոլորտը, սակայն, ընդդիմադիրների համոզմամբ, վկայում է ոչ թե պարզ սխալի, այլ իշխանության ընդդիմախոսների դեմ սկիզբ առած հալածանքների մասին:
Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, որոնց համաձայն՝ իշխանությունները ստիպում են ընդդիմադիր թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել: Թեկնածուների նման զանգվածային հրաժարականների պատճառով էր, որ Բուրջանաձեի ղեկավարած դաշինքը, օրինակ, ստիպված էր հրաժարվել Դմանիսիի շրջանային խորհրդի ընտրություններին մասնակցելու մտադրությունից: