Ուկրաինայի արևելքում «լարված» մարտեր են ընթանում

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակով, արխիվ

Ուկրաինայից ստացվող հաղորդագրությունների համաձայն արևելյան Սլովյանսկ և Կրամատորսկ քաղաքների մատույցներում բախումները շարունակվում են:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Սլավյանսկի մոտ «ինտենսիվ փոխհրաձգություն է ընթանում»:

Նա նաև ասել է, որ ռուսամետ ապստամբները ականանետերից կրակ են բացել է Ուկրաինայի զինուժի զրահամեքենաների ուղղությամբ:

Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան: