Արևային մարտկոցով աշխատող ինքնաթիռի առաջին թռիչքը հաջողվել է

Շվեյցարացի երկու օդաչուներ հաջողությամբ փորձարկել են արևային մարտկոցով աշխատող ինքնաթիռը, որով նրանք հույս ունեն հաջորդ տարի շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել:

Ինքնաթիռը, որը կրում է «Արեգակնային Իմպուլս 2» անվանումը, իր առաջին թռիչքը կատարել է Շվեյցարիայում՝ հունիսի 2-ին:

Օդաչուները՝ Բերտրան Փիքարդն ու Անդրե Բորշբերգը, հույս ունեն շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսել 2015 թվականի մայիսին: