Իսպանիայի թագավորը հրաժարվում է գահից

Իսպանիա -- Թագավոր Խուան Կարլոսը գրում է արքայական լիազորություններից հրաժարվելու մասին իր նամակը, Զարզուելա պալատ, Մադրիդ, 2-ը հունիսի, 2014թ,

Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս երկրորդը հրաժարվում է արքայական լիազորություններից` փոխանցելով դրանք որդուն` թագաժառանգ Ֆելիպեին:

Այս մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Մարիան Ռախոյը:

Նրա խոսքով 76-ամյա միապետի որոշումը բացառապես անձնական դրդապատճառներ ունի: Խուան Կարլոսը Իսպանիայի սահմանադրական միապետն էր շուրջ չորս տասնամյակ: Նա իսպանական գահը զբաղեցրել էր 1975 թվականի նոյեմբերի 22-ին` երկրի երկարամյա բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մահվանից հետո: