Մեկնարկում է Օբամայի այցելությունը Եվրոպա

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հունիսի 2-ին սկսում է իր քառօրյա այցելությունը Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա:

Վարշավայում Օբաման հանդիպում կունենա նաև Ուկրաինայի ընտրյալ նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:

Բելգիայում ԱՄՆ նախագահը հանդիպում կունենա «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հետ: Հանդիպման օրակարգում կլինի ռուսաստանյան էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու հարցը:

Այնուհետև Օբաման կժամանի Ֆրանսիա՝ Երկրորդ համաշխարհային տարիներին Ֆրանսիան ֆաշիզմից ազատագրելու ուղղությամբ ԱՄՆ-ի ձեռնարկած խոշորագույն օպերացիայի՝ D-Day-ի ներխուժման 70-րդ տարելիցի տոնակատարություններին մասնակցելու համար: Միջոցառումներին ակնկալվում է եվրոպական այլ երկրների ղեկավարների, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը:

Սպիտակ տան տեղեկացմամբ, Օբամայի և Պուտինի պաշտոնական հանդիպում չի նախատեսվում, թեև երկու առաջնորդները շփման հնարավորություն կունենան: