Ռուսաստանը այս ամիս կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ուկրաինական ճգնաժամին նվիրված նիստին, Նյու Յորք, 19-ը մարտի, 2014թ.

Ռուսաստանը հերթագայության կարգով ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը հունիս ամսվա համար։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ասել է, թե այս ամսվա հավանական առաջնայնություններն են իրավիճակը Մերձավոր Արևելքում, Աֆրիկայի երկրներում և Աֆղանստանում, թեև չի բացառվում նաև այլ հարցերի քննարկումը, եթե այդպիսիք ներկայացվեն։