Ուկրաինայի հարավ-արևելքում` Դոնեցկում այս գիշերը հարաբերականորեն հանգիստ է անցել, սակայն օդանավակայանի մերձակայքում պարբերաբար կրակոցներ են լսվում:
Գիշերվա ընթացքում անջատողականները քաղաքում երկու նոր ուղեփակոցներ են դրել:
Ներքին գործերի նախարարության Դոնեցկի բաժինը կոչ է արել քաղաքացիներին հեռու մնալ օդանավակայանի տարածքից, քանի որ այդ տարածքում ամեն օր կրակոցներ են հնչում, և կան տվյալներ խաղաղ բնակիչների շրջանում վիրավորների մասին: