ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Բելառուսի մայրաքաղաք Մինսկ մեկնած Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ արդյունավետ է համարել այն և կարևորել նման ձևաչափով հանդիպումները:
Իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ, Աբրահամյանի խոսքով, ոչ միայն քննարկվել են Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ հարաբերությունները, այլև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
«Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է, որպեսզի մենք շատ արագ կարողանանք միանալ Եվրասիական միությանը, և որևէ սկզբունքային տարաձայնություն չունենք: Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար ձեռք բերել 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Պայմանավորվեցինք նաև սպառազինության հարցերում շատ ակտիվ համագործակցել», - հավելել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Մեդվեդևի հետ քննարկել են նաև առաջիկայում երկկողմ պաշտոնական փոխայցերի կազմակերպման հարցը:
Անդրադառնալով Բելառուսի վարչապետի հետ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետը նշել է, որ քննարկել են տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ակտիվացնելու, այդ թվում՝ Հայաստանում տրակտորների արտադրություն հիմնելու հարցը:
«Ես, օգտվելով առիթից, Միխայիլ Մյասնիկովիչին հրավիրեցի Հայաստան: Պայմանավորվեցինք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նա կայցելի մեր երկիր», - նշել է Հովիկ Աբրահամյանը:
Այսօր երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան: