Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի միջև, որի ընթացքում քննարկվել են միջազգային հրատապ խնդիրներ և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Այդ մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:
Էրդողանն ու Պուտինը, մասնավորապես, մտքեր են փոխանակել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ տեղի ունեցած նախագահական ընտրությունների համատեքստում: Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան լրջորեն մտահոգված է Կիևի իշխանությունների գործողություններից այդ երկրի հարավ-արևելքում և հույս հայտնել, որ Ուկրաինայի նոր իշխանությունը կդադարեցնի ուժային գործողությունները, ուղիղ երկխոսություն կսկսի շրջանների ներկայացուցիչների հետ:
Թուրքիայի վարչապետը, ըստ Կրեմլի հաղորդագրության, դրական է գնահատել Ռուսաստանի նախագահի որոշումները Ղրիմի թաթարների վիճակը բարելավելու ուղղությամբ: Կողմերը պայմանավորվել են կապ պահպանել այս հարցերը քննարկելու համար:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև սիրական ճգնաժամը: