Ո՛չ Եվրամիության, ո՛չ Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ ձեռք բերված պայմանավորվածություններում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ տեղադրելու մասին դրույթ չի եղել: Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով հավելեց, թե համադրելի և համեմատելի օրինակներ չեն՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը:
«Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունը փաստացի կամ իրավաբանորեն որևէ կերպ որևէ առումով չի առնչվել մեր ծրագրերին ինչը որ վերաբերում է Հայաստան Լեռնային Ղարաբաղ հարաբերություններին», - նշեց նա:
«Ազատության» հարցին՝ Եվրամիության հետ բանակցություններում Ղարաբաղի հետ սահմանին մաքսակետի տեղադրման խնդիր բարձրացվե՞լ է, Էկոնոմիկայի նախարարի տեղակալը պատասխանեց՝ «իհարկե ոչ», ու պարզաբանեց՝ «ես նոր, ըստ էության, Ձեր հարցին պատասխանեցի, որովհետև դրանք տարբեր ձևաչափեր են, տարբեր բնույթի հարցեր են»:
Երեկ Աստանայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մինչև հուլիսի 1-ը Հայաստանը կստորագրի Եվրասիական միությանը անդամակցելու փաստաթուղթը: Սակայն այդ նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, դիմելով ներկաներին, հայտարարեց, որ Եվրասիական միությանը Հայաստանը կարող է անդամակցել միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմաններով:
«Կիրառեք այն, ինչ դուք կիրառել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելիս․․․ որպեսզի մեր ևս մեկ ընկերոջը՝ Ադրբեջանում չգրգռենք․․․[Եվրասիական տնտեսական միությանը անդամակցեք] ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Դուք այդպես եք անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը․ այդպիսի նախադեպ կա: Սակայն այս հարցը հունիսի ընթացքում եկեք քննարկենք»,- մասնավորապես ասաց Նազարբաևը:
Այդ նիստին ներկա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չարձագանքեց:
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով, Եվրասիական միության հիմքերից մեկը Մաքսային միությունն է, ուստի դառնալով այդ միության անդամ՝ երկրները զրկվում են ինքնուրույն մաքսային քաղաքականություն վարելուց և, բնականաբար, պետք է մաքսակետեր ունենան միության անդամ չհանդիսացող պետությունների հետ սահմանին:
«Այլ կերպ ասած, երբ Նազարբաևն ասում էր, որ Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի միջազգայնորեն ընդունված սահմաններով, նա ասում էր, որ պետք է մաքսակետ տեղադրեք ՀՀ-ԼՂՀ սահմանին»,- ընդգծեց Խաչատրյանը, - «Սա արդեն բավականին բարդացնում է Հայաստան – Ղարաբաղ տնտեսական հարաբերությունները, որովհետև մինչ այս նախ չի եղել այդ խնդիրը երբևիցե: Հիմա ստիպված պետք է և՛ սահմաններ ունենալ մաքսային, տնտեսական, և դրանից հետո համապատասխան ձևով հաշվետվություններ, որովհետև ի վերջո մաքսային գոտու երկրների համար միասնական բյուջե գոյություն ունի, որը գոյանում է մաքսային դրույքաչափերից»:
Փաստորեն, ստացվում է՝ Եվրամիության ու Առևտրի համաշխարհային կազմակեպության հետ պայմանավորվածություններում չի եղել դրույթ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ տեղադրելու վերաբերյալ, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությունը պահանջում է մաքսակետ տեղադրել օրինակ՝ Գորիսում: