Վրացական ընդդիմությունը պնդում է, որ տեղի ունեցածի դրդապատճառները քաղաքական են:
Արդեն երկրորդ օրն է, ինչ իրավիճակը Վրաստանի արևելքում գտնվող Գարդաբանի քաղաքում շարունակում է լարված մնալ: Մայիսի 28-ի ուշ երեկոյան վրաց և ադրբեջանցի երիտասարդների միջև քաղաքի թեյարաններից մեկում ծագած ծեծկռտուքը սրեց հարաբերությունները 20 հազար բնակիչ ունեցող այս քաղաքում ապրող երկու հիմնական ազգային խմբերի միջև:
Գիշերային միջադեպից մի քանի ժամ անց՝ երեկ կեսօրին, մահակներով զինված և պատմական հայրենքի դրոշները կրող հարյուրավոր ադրբեջանցի երիտասարդներ դուրս եկան փողոց՝ բողոքելով, իրենց բնորոշմամբ, «Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեմ»:
Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով մարզկենտրոն Ռուսթավիից Գարդաբանի ժամանեց Քվեմո-Քարթլիի նահանգապետ Գեորգի Մգեբրիշվիլին: Առաջին հերթին նա փորձում էր հանդարտեցնել փողոց դուրս եկած տեղացի ադրբեջանցիներին` ասելով, թե միջադեպի մեղավորը սադրիչներն են:
Բախումների ծավալի մասին կարող է վկայել թեկուզ միայն այն հանգամանքը, որ սկզբում իրավիճակը փորձեցին վերահսկողության տակ առնել տեղի ոստիկանության աշխատակիցները: Բայց նույնիսկ օդ արձակված նախազգուշական կրակոցներից հետո բախումները չդադարեցին, ինչը ստիպեց Վրաստանի ներքին գործերի նախարարությանը Թբիլիսիից Գարդաբանի ուղարկել հատուկ նշանակության ջոկատի մի քանի տասնյակ մարտիկների:
Ինչ վերաբերում է բախման պատճառներին, ապա, վրացական ոստիկանության պնդմամբ, իրավիճակը երկրի ամենախոշոր ադրբեջանաբնակ քաղաքներից մեկում սրվել է կենցաղային հողի վրա, երբ ծագումով սվան երիտասարդների մի խումբ մուտք է գործել ադրբեջանցիներին պատկանող թեյարան, վեճի բռնվել սեփականատիրոջ և նրա ընկերների հետ, ապա նաև հայհոյել ադրբեջանցիներին:
Վրացական ընդդիմության պնդմամբ, սակայն, տեղի ունեցածը ոչ թե կենցաղային, այլ քաղաքական, նախընտրական ենթատեքստ ունի: Այս մասին հայտարարեց երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր զինակիցներից մեկը` Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
«Գարդաբանիի միջադեպը հստակ քաղաքական դրդապատճառներ ունի: Հարձակման ենթարկված երիտասարդները Ազգային միացյալ շարժման անդամներ էին: Սա միանշանակորեն քաղաքական հարձակում էր` իրականացված հունիսի 15-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ: Այդ հարձակման հեղինակները կապեր ունեն իշխող «Վրացական երազանք» դաշինքի հետ», - ասաց Ուգուլավան:
Նրա այս պնդումը հաստատում է նաև Սաակաշվիլիի կուսակցության Գարդաբանիի բաժանմունքի ղեկավար Ռամին Բայրամովը:
Ընդդիմությունից հնչող պնդումները, սակայն, պաշտոնական Թբիլիսին կտրականապես հերքում է` կոչ անելով կենցաղային վեճերին քաղաքական հնչեղություն չհաղորդել:
Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարում էր․ - «Ես դիմում եմ Գարդաբանիում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին: Կոչ եմ անում հանդարտություն պահպանել: Չնայած կոնֆլիկտի կողմերից և ոչ մեկը քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչ չէ, բայցևայնպես, իրադրության սրացումը կարող է վնասել ընտրական պրոցեսների բնականոն ընթացքը»: