Միացյալ Նահանգների նախագահ ԲարաքՕբաման երկրի արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագրային ելույթ է ունեցել ՈւեսթՓոյնթի ռազմական ակադեմիայում:
ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ Միացյալ Նահանգների և առհասարակ՝ ողջ աշխարհի առջև հառնած ամենամեծ սպառնալիքը մնում է ահաբեկչությունը: Իր ելույթում նա կոչ է արել Կոնգրեսին «աջակցել մինչև 5 միլիարդ կապիտալով նոր Հակաահաբեկչական համագործակցության ֆոնդի ստեղծմանը, ինչը հնարավորություն կստեղծի վերապատրաստել և զարգացնել ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում գտնվող գործընկեր պետությունների կարողությունները»:
Օբամանասել է, թե Միացյալ Նահանգները պատրաստ է ռազմական ուժ գործածել՝ «միակողմանիորեն, երբ մեր առանցքային շահերը պահանջեն դա»: Բայց, հավելել է Սպիտակ տան ղեկավարը՝ ուժի գործածումը պետք է խելամիտ լինի:
«Մենք չպետք է ուժ գործածենք միայն այն պատճառով, որ մեր մուրճը ամենածանրն է՝ ամեն խնդիր չէ, որ մեխ է», - ասել է նա:
Օբաման նաև ընդգծել է, որ Ամերիկայի իշխանությունների հաջողվել է Ուկրաինայի իրադարձությունների համար Ռուսաստանի դատապարտելու հարցում ստանալ աշխարհի աջակցությունը:
Անդրադառնալով Իրանին՝ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ այժմ «շատ իրական հնարվորություն է ստեղծվել ճեղքում արձանագրել» Իրանի հետ հարաբերություններում՝ և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ձեռք բերի: