«Ուղիղ պահանջներ հնչեցնելով Հայաստանի տարածքների նկատմամբ` Ալիևը սահմանում է նոր զինված հակամարտության հիմքերը»,- ասել է Շավարշ Քոչարյանը։
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր «Արմենպրես»-ին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթը, որում Իլհամ Ալիևը հերթական անգամ Հայաստանին ուղղված ռազմատենչ և սպառնալից հայտարարություններով է հանդես եկել:
Ալիևը իր ելույթում նշել էր, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար դրված են բոլոր դիվանագիտական և իրավական հիմքերը, և այդ հիմքերը իրենք են դրել, հակամարտությունը կարող է կարգավորվել միայն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, իսկ միջազգային իրավունքը իրենց տեսակետն է պաշտպանում:
Հայաստանի փոխարտործնախարար Շավարշ Քոչարյանն իր մեկնաբանության մեջ նշել է, որ Ադրբեջանի նախագահի պնդմանը հակառակ, Բաքուն իրականում դրել է Ադրբեջանի և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական հակամարտության հիմքը, այլ ոչ թե հակամարտության կարգավորման հիմքերը:
«Բաքուն դրել է ցեղասպանական քաղաքականության հիմքը` արտահայտված Ադրբեջանի տարածքում հայ բնակչության զանգվածային ջարդերով, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում և հենց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությանը՝ սանձազերծելով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ»:
Ըստ Հայաստանի փոխարտգործանախարարի` Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված միակ քայլը ձեռնարկվել է 20 տարի առաջ` Հեյդար Ալիևի կողմից, ով գնացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ուղիղ երկխոսության:
«Ակնհայտ է դառնում, որ չափազանց գովաբանելով իր հորը, իսկ ըստ էության «խաչ քաշելով» նրա ձեռնարկների վրա, Ադրբեջանի գործող նախագահը ոչ միայն տորպեդահարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, այլև ուղիղ պահանջներ հնչեցնելով Հայաստանի տարածքների նկատմամբ` սահմանում է նոր զինված հակամարտության հիմքերը»:
Եվ այդ ամենը, ըստ Շավարշ Քոչարյանի, Ալիևն անում է հանուն սեփական նպատակի՝ «պահպանելու բռնատիրական և կոռումպացված հակաազգային ռեժիմը, ապարդյուն փորձերի միջոցով պետական մակարդակով ադրբեջանական հասարակությանը համախմբելով հայերի նկատմամբ ռասիստական ատելություն սերմանելու շուրջ»:
«Նման ռազմատենչ քաղաքականության հետևանքները լավ հայտնի են, և այդ ուղղությամբ նոր արկածախնդրությունը կունենա աղետալի հետևանքներ, առաջին հերթին, հենց Ադրբեջանի համար: Ադրբեջանի ղեկավարությունը, շարունակելով բռնանալ սեփական ժողովրդի նկատմամբ, այդպես էլ չհասկացավ, որ պետության ուժը հարևան երկրի բնակչության նկատմամբ ատելության մեջ չէ, այլ սեփական ժողովրդի հանդեպ` սիրո»,- այսպես է եզրափակել Շավարշ Քոչարյանը Իլհամ Ալիևի ելույթին իր արձագանքը:
Ալիևը Հայաստանում իշխանափոխության կոչ է արել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մայիսի 27-ին ելույթ ունենալով այդ երկրի Հանրապետության օրվա կապակցությամբ պաշտոնական ընդունելության ժամանակ, նախ մի ծավալուն մաս նվիրել է իր հոր` Հեյդար Ալիևի գովաբանությանը, ապա անդրադառնալով Ղարաբաղին նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք չի եղել և չի լինի բանակցությունների առարկա, իսկ Լեռնային Ղարաբաղին ոչ մի իրավական կարգավիճակ չի տրվի:
«Ղարաբաղյան հակամարտությունը մեր արտաքին քաղաքականության գլխավոր հարցն է: Ցավոք սրտի, չնայած Մինսկի խմբի քսանամյա աշխատանքին, այդ ոլորտում որևէ առաջընթաց չկա, քանի որ հայկական կողմը դա չի ցանկանում»,- հայտարարել է Ալիևը:
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանը ցանկանում է պահպանել ստատուս-քվոն:
«Չնայած որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են ստատուս-քվոյի պահպանման անընդունելիության մասին, Հայաստանը դրան ուշադրություն չի դարձնում: Այդ պատճառով հարցը լուծում չի գտնում: Սակայն ես կարծում եմ, որ հակամարտության լուծման համար դրված են բոլոր դիվանագիտական և իրավական հիմքերը, և այդ հիմքերը մենք են դրել, քանզի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: Իսկ միջազգային իրավունքը մեր տեսակետն է պաշտպանում»,- հայտարարել է Իլհամ Ալիևը հավելելով, որ երկրների տարածքային ամբողջականությունը վեճերի թեմա չէ, այդ թվում և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ալիևը դարձյալ կրկնել է արդեն բազմիցս հնչեցրած նախադասությունը, թե թույլ չեն տա իրենց «պատմական տարածքներում» երկրորդ հայկական պետության ստեղծումը:
«Երկրորդ հայկական պետություն չի լինի: Երբեք ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղին ոչ մի իրավական կարգավիճակ չի տրվի» - շեշտել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև թվարկել է այն քայլերը, որոնք իր կարծիքով անհրաժեշտ են Ղարաբաղյան հակամարտության լուծման համար: Ըստ Ալիևի` իրենք իրենց տնտեսությունը պետք է էլ ավելի հզորացնեն, իսկ Ադրբեջանը պետք է շարունակի Հայաստանին «հնարավորինս մեկուսացված վիճակում պահել»:
Ալիևը նշել է, որ թեև իրենք ոչ լիովին են մեկուսացրել Հայաստանը, սակայն կարողացել են դուրս թողնել բոլոր տարածաշրջանային նախագծերից, ինչի հետևանքով Հայաստանից զանգվածային արտագաղթ է նկատվում:
Ուշագրավ է, որ Ալիևը Հայաստանի վիճակը ուղղակիորեն կապել է նաև Հայաստանի իշխանությունների գործունեության հետ: Աշխարհի բոլոր ճանաչված իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում ժողովրդավարական ազատությունների գծով մշտապես հետնապահ դիրքերում հանդես եկող, քննադատական խոսք հնչեցնող լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին բանտերում պահող, իրավապաշտպաններին հետապնդող Ադրբեջանի նախագահը Հայաստանի իշխանություններին անվանել է «հանցավոր, կոռումպացված և ապօրինի ռեժիմ»:
«Քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին է հանցավոր, կոռումպացված և բռնապետական ռեժիմը, Հայաստանի վիճակն էլ ավելի է վատանալու, և եթե ժողովուրդը ցանկանում է իր հարևանների հետ բարեկամության պայմաններում ապրել, ապա առաջին հերթին պետք է հրաժարվի ապօրինի այդ ռեժիմից և այն ուղարկի պատմության արխիվը: Հայաստանը պետք է հեռանա գրաված տարածքներից, որպեսզի կարողանա շնչել, այլապես այդ երկրի ճակատագիրը շատ մութ կլինի»,- ասել է նա։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ ներկայիս վիճակի հետ չեն համակերպվելու, շարունակելու են իրենց ջանքերը բանակին աջակցելու առումով: Զինված ուժերին ուղղվելու են ավելի շատ միջոցներ, իրենք շարունակելու են զինվել` գնելով ամենաժամանակակից տեխնիկան:
«Մենք բազմիցս լսում ենք համանախագահող երկրներից վստահության ամրապնդման միջոցառումների անհրաժեշտության մասին: Վստահության ամրապնդման ամենալավ միջոցն այն կլինի, որ Հայաստանը դուրս բերի իր զորքերը մեր գրաված տարածքներից: Քանի դեռ մեր տարածքները օկուպացված են, պատերազմը չի կարող ավարտված համարվել: Ես բազմիցս ասել եմ, որ պատերազմը շարունակվում է. ավարտվել է միայն դրա առաջին փուլը: Եթե Հայաստանը չի ցանկանում, որ սկսվի երկրորդ փուլը, ապա պետք է ճիշտ հետևություն անի և ինքնակամ հեռանա գրաված տարածքներից: Այդ դեպքում հնարավոր է, որ Հայաստանի անկախ հանրապետություն մնա քարտեզի վրա: Չնայած այսօր էլ հայկական պետությունը չի կարելի անկախ անվանել: Մի խոսքով, մենք հետագայում էլ չենք հրաժարվի մեր սկզբունքային դիրքորոշումից Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: