Շինարարական աղմուկ, բանվորներ, տեխնիկա... ու այս ամենը Ռոզա Աբրահամյանի պատուհանից տարիներ առաջ բացվող կանաչ տեսարանի ու տասնյակ ծառերի փոխարեն։
Արդեն երեք տարի է՝ բակում կառուցվող բարձրահարկն ու ենթակայանը Աբրահամյանի ամենօրյա հոգսն են դարձել։ Ասում է՝ իր ննջասենյակում նույնիսկ առողջապահության նախարարության փորձագետներն են չափումներ արել ու եզրակացրել, որ ենթակայանից եկող աղմուկը մոտ հինգ անգամ գերազանցում է սահմանված նորմերը։
«Ամբողջ գիշերվա մինչև քանիսը սրանց աղմուկն է։ Հիմա, հենց հիմա մենք ճառագայթման տակ ենք։ Աղջիկս հիվանդանոց է ընկել էս նեռվային վիճակներից, երեկ չէ առաջին օրն ենք տուն բերել հիվանդանոցից։ Ամբողջը կանաչ էր էստեղ, էդ կանաչը մի գիշերվա մեջ, մի օրվա մեջ վերացավ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ռոզա Աբրահամյանը։
14 հարկանիի փոխարեն 7 հարկանի շենք։ Տարիների պայքարից հետո շենքի բանակիչները համակերպվեցին այս փոխզիջման հետ։ Հիմա, սակայն, կրկին մտահոգ են. մասնագիտական փորձաքննության շնորհիվ պարզել են, որ հիմքը բարձրահարկ շենքի համար է նախատեսված, օրենքն էլ չի արգելում հետագայում հարկերի ավելացումը։
«Դրա համար խնդրել ենք վարչապետին ու քաղաքաշինության նախարարին, նամակ ենք ուղարկել, որպեսզի վերահսկեն՝ ինչ է կատարվում այստեղ։ Պիտի լիներ ենթակայանից 4 մետր հեռավորության վրա էդ կառուցվող շենքը, հիմա ինչպես տեսնում եք 1-2 մետր է»,- ասաց բնակիչ Սուսաննա Թերզյանը։
Վարչապետին ու քաղաքաշինության նախարարին ուղղված բաց նամակում բնակիչները նշել են, որ կառուցապատողը բոլոր կողմերից ընդլայնել է շենքը՝ խախտելով նախագծով սահմանված հեռավորությունները, արդյունքում անհրաժեշտության դեպքում շենքին մոտենալ չեն կարող ոչ շտապօգնության, ոչ էլ հրշեջ մեքենաները։
Կոմիտաս 5ա շենքի բնակիչները ասում են՝ 4 տարի բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդներին դիմել են՝ նստացույց, բողոքի ակցիաներ և նույնիսկ դատարան, սակայն մինչ օրս հուսադրող ոչ մի պատասխան չեն ստացել, թեև տրցակներով ապացույցներ ունեն, որ շինարարությունն ընթանում է նորմերի խախտումներով։
«Նոր նախագծում ևս չեն պահպանված այն բոլոր ճարտարապետահատակագծային առաջադրանքները որոնք անհրաժեշտ են օրենսդրությամբ և տվյալ դեպքում կոնկրետ այս տարածքում շինարարությունն իրականացնելու համար»,- փոխանցեց բնակիչների շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Անուշավան Նիկողոսյանը։
Մինչ բնակիչները պայքարի ուղիներ են փնտրում, տարբեր գերատեսչություններ դիմում, դատական նիստերը, ըստ փաստաբանի, արհեստականորեն ձգձգվում են, իսկ շինարարությունն էլ այդ ընթացքում շարունակվում է։ Զրոյական նիշից շենքն արդեն բարձրացված է։ Բնակիչների պնդումներին, թե կառուցապատողը խախտել է նախագիծն ու օրենքը, կառուցապատող «Լիբեր» ՍՊԸ-ից արձագանքել չցանկացան։
«Կներեք, զբաղված ենք, շատ խնդրում եմ՝ էլ ես համարին չզանգեք»,- հեռախոսով փոխանցեց աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ։