Ավտովարորդների նախազգուշական երթը վաղը չի կայանա: Այս մասին հայտնեցին հենց վարորդները Ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո:
Նշենք, որ նորաստեղծ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը, հայտարարել էր, որ մայիսի 25-ին նախազգուշական ավտոերթ է անցկացնելու՝ իրենց բողոքը լսելի դարձնելու համար: Սակայն այսօրվա հանդիպումից հետո տաքսու վարորդները մտափոխվեցին: Մեզ հետ զրույցում նրան ասացին, որ խնդիրները ներկայացրել են Ոստիկանությանը, հավատում են տրված խոստումներին ու ավտոերթի կարիք այլեւս չեն տեսնում:
Երեւանի Ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հանդիպումը նախաձեռնել էր հենց Ոստիկանությունը՝ վարորդների առաջ քաշած հարցերին լուծում տալու նպատակով:
Նշենք, որ ավտովարորդները պահանջում են վերացնել կարմիր գծերը, նվազեցնել սահմանված տուգանքները, չգանձել մինչև այժմ չվճարած տուգանքների հետևանքով կուտակված տույժերը, ինչպես նաև դադարեցնել տուգանքները, մինչև ոլորտի օրենսդրական բարեփոխումները:
Թե երբ կյանքի կկոչվեն առաջ քաշված պահանջները հստակ հայտնի չէ, կոնկրետ ժամկետների մասին այսօրվա հանդիպման ժամանակ խոսք չի եղել:
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, («Ավտովարորդների պաշտպանության լիգան» «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ է) «Ազատությանը» փոխանցեց, որ մայիսի 25-ին կայանալիք ավտոերթի թույլտվությունը Երեւանի քաղաքապետարանը տվել է «Ավտովարորդների պաշտպանության լիգա» -ին։ Վերջինս որոշում է կայացրել կասեցնել ավտոերթը։