Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվում են բախումները

Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին երկրի հարավ-արևելյան շրջաններում շարունակվել են մարտական գործողությունները։

Ռուս անջատականները սպառնում են արգելափակել ընտրատեղամասերը, որտեղ վաղը պետք է քվեարկեն Ուկրաինայի քաղաքացիները։ Ուկրաինայի ուժայինները շարունակում են գործողությունները ռուս անջատականներին դեմ։

«Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործակալության թղթակցի փոխանցմամբ, Կարլիվկա գյուղի մոտակայքում սպանվել է առնվազն երկու ուկրաինացի զինծառայող։

Անջատականների կորուստների մասին ստույգ տեղեկություններ դեռ չկան։