Շարիֆը կմասնակցի Հնդկաստանի վարչապետի պաշտոնակալության արարողությանը

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը մայիսի 26-ին կմասնակցի Հնդկաստանի նորընտիր վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնակալության հանդիսավոր արարողությանը։

Նախկինում Պակիստանի վարչապետերը երբեք չեն մասնակցել Հնդկաստանի պաշտոնակիցների երդմնակալության արարողություններին։

1947 թվականին անկախություն հռչակելուց հետո երկու երկրների միջև երեք անգամ պատերազմ է եղել Քաշմիրի վիճահարույց տարածքի շուրջ։ Հնդկաստան մեկնելու Շարիֆի համաձայնությունը դիտվում է որպես երկու երկրների հարաբերությունների կայունացմանն ուղղված քայլ։