Վաստակավոր մանկավարժ Զինաիդա Բախշինյանը վիրավորված է մայրաքաղաքի կենտրոնում ստալինյան ռեպրեսիաների մասնակից, բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու՝ իշխանությունների որոշումից։
Չի հասկանում, թե ինչու են մեծարում մեկին, ում օրոք հարյուրավոր անմեղ մարդիկ են զոհվել կամ անհետ կորել, այդ թվում՝ աքսորված հայրը, որին այդպես էլ չի տեսել։
1936 թվականին աքսորված Խորեն Բախշինյանի դուստրը այսօր էլ հուզմունքով է հիշում հոր ճակատագիրը։ Ասում է, որ ինքն ընդամենը երկու տարեկան էր, մայրը՝ 19, երբ ստալինյան վարչակազմը Տրողկու նկարի հետ կապված մի անմեղ դիտողության ու նաև Չարենցի, Տերյանի արգելված գրքերը պահելու համար հորը նախ բանտարկեց, հետո աքսորեց անվերադարձ։
«Ու որ իրեն բանտարկել են, գրքեր, գրքեր մեր տանը, տատիկս նայում է, չկարդալով որտեղ Լենինի, Ստալինի նկարը կա, էդ գրքերն առանձնացնում է, մնացած գրքերը լցնում բակում ու վառում։ Ուրեմն ըտեղ Չարենցն են գտել, Տերյանն արգելված է եղել, ուրեմն ինքը հակայա, արգելված գրքերը պետք է չպահեր։ Մայրիկս այդ ժամանակ արդեն աշխատում էր, մանկատանը մանկավարժ էր, իսկույն աշխատանքից հեռացնում են»։
«Շատ պատկերավոր, ֆիլմի ժապավենի նման աչքիս առաջ է հրաժեշտի պահը», - պատմում է Բախշինյանի դուստրը, ով այդպես էլ հորը չի տեսել, և միայն հարազատների հիշողությամբ ու նկարներով է նրան ճանաչել։
«Ամբողջ Հոկտեմբերյան կենտրոնական փողոցը դուրս էին գալիս իրենց ցանկապատների մոտ, որ հրաժեշտ տան, մեքենայով իրեն տանում էին, կանվոյի հետ նստած, գլխարկը հանում է, թափահարում է բոլորը հարժեշտ են տալիս իրեն, վարորդն էլ, երևի էդ մարդը խիղճ է ունեցել, շատ դանդաղ է քշել մեքենան, որ հրաժեշտ տան»։
Հոր հետ կապը եղել է մինչև 1941 թվականը՝ պատերազմի սկիզբը, այն էլ` միայն նամակներով։ Ասում է, որ նամակներում հատուկ ծածկագրեր էին օգտագործում, որ հանկարծ հոր վիճակը չծանրացնեն։ Ծանրոցներից մի քանի մասունք-հիշատակ է պահել ու իրեն ուղղված հոր քառատողը։
«Արդյոք կտեսնեմ, կզգամ, կշոշափեմ, կգրկեմ անվերջ, կհամբուրեմ կարմիր այտերը օ իմ զազիս, այո այդ տողերն ինձ էին վերաբերվում, երկու տարեկան էի... անվերջ կզգամ, կշոշափեմ... ոչ տեսավ, ոչ գրկեց»։
Պատերազմի սկզբին նամակագրական կապն ընդհատվեց, տարիներ անց տեղեկացան, որ հայրը աքսորում հիվանդության պատճառով մահացել է։ Արդարացման թուղթը ստացան միայն մահվանից հետո։ Մինչև օրս արցունքն աչքերին ու կարոտով չտեսած հորը հիշող Բախշինյանը չի հասկանում՝ ի՞նչ է խորհրդանշելու ռեպերսիաների մասնակից Միկոյանի արձանը իր քաղաքի կենտրոնում։
«Շատ վիրավորական է, որովհետև ես կարդացել եմ, որ նա նույնիսկ ավելացրել է թիվը... վերացնի կամ գնդակահարի։ Ուզո՞ւմ եք ես չոտկի ասեմ, չէ, պետք չէ, որովհետև մենք նենց սրբություններ ունենք այն էլ էդ քաղաքում, նրանց կողքին պետք չի, չէ, չեմ ուզում»,-ասաց ստալինյան ռեպրեսիաների պատճառով հորը կորցրած Բախշինյանը։