Շարլ Ազնավուրն այսօր նշում է ծննդյան 90-ամյակը

Your browser doesn’t support HTML5

Շարլ Ազնավուրն այսօր նշում է ծննդյան 90-ամյակը

Այսօր մեր աշխարհահռչակ հայրենակից Շարլ Ազնավուրը Բեռլինում կայանալիք մենահամերգով նշում է իր ծննդյան 90-ամյակը:

Ազնավուրի երկարակեցության գաղտնիքը, ըստ երևույթին, հենց նրա արվեստի մեջ է, որը ոչ միայն սերունդներ են սնել, այլև իրեն է կենարար ուժ պարգևել:

Ազնավուրը սկսել է երգել 1933 թվականին, երբ Գերմանիայի կանցլեր դարձավ Ադոլֆ Հիտլերը: Մինչև հիմա ավելի քան հարյուր միլիոն ձայնասկավառակ է տարածել, շուրջ հազար երգերի հեղինակ է: Դրանցից առաջինը գրել է 1941-ին, երբ նացիստները գրավեցին Փարիզը:

Գրեթե 65 տարի է անցել, իսկ Ազնավուրը դեռ երգում է: Նա բոլոր ժամանակների երգիչն է, երբեք դուրս չէ իր ժամանակից:

Համաշխարհային հռչակ Ազնավուրին բերեց 1956 թվականին Փարիզի «Օլիմպիա» դահլիճում կայացած համերգը: «Ֆրանսիան ազնավուրացված է», - գրել էին այդ օրերի թերթերը:

Մաեստրոյի հոբելյանին այսօր անդրադարձել են աշխարհի առաջատար լրատվամիջոցները:
Հրապարակումներում նշվում է, որ երգչի ծնողները Մեծ եղեռնից մազապուրծ գաղթականներ էին: 1924 թվականին ծնված Շարլ Ազնավուրի`Շահնուր Վաղինակ Ազնավուրյանի ընտանիքը ապրում էր Փարիզի Լատինական թաղամասում: Շատ աղքատ էին: Իր խոսքով` մեծացել է «սիրո, երաժշտության ու աղքատության մթնոլորտում»: Երգել սկսել է 9 տարեկանից, և շարունակում է երգել մինչև այսօր` անհուն բերկրանք պատճառելով աշխարհով մեկ սփռված իր բազմամիլիոն երկրպագուներին:

Your browser doesn’t support HTML5

Շարլ Ազնավուրն այսօր նշում է ծննդյան 90-ամյակը