Ռուսաստանցի նախկին մեծահարուստ և քաղբանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկին ասել է, թե Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումն էլ ավելի կմեկուսացնի այդ երկիրն, ինչը ձեռնտու կլինի ռուսաստանցի ազգայնականներին։
Խոդորկովսկին Եվրամիությանը հորդորել է նպաստել Ուկրաինայում կայունության հաստատմանը, նշելով, որ դա, իր հերթին, կարող է դրական դեր կատարել Ռուսաստանում բարեփոխումների համար։
BBC-ին տված հարցազրույցում նա ասել է նաև, թե, իր կարծիքով, Վլադիմիր Պուտինը չի ծրագրում զորք մտցնել Ուկրաինայի հարավ-արևելք։
Արևմտյան մի շարք խոշոր ընկերությունների բարձրաստիճան ղեկավարներ, նրանց թվում Deutsche Bank-ի, Siemens-ի և E.ON-ի նախագահները, բողոք հայտնելով Ղրիմը բռնակցելու Մոսկվայի որոշման դեմ, չեղյալ են հայտարարել իրենց մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում այսօր բացվող միջազգային բիզնես-ֆորումին։ Միացյալ Նահանգների կառավարությունն ամերիկացի գործարարներին կոչ է արել բոյկոտել այդ ֆորումը։