Յացենյուկը պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ նիստ գումարել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պահանջել է գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ և քննարկել երկրի հարավ-արևելքում ծավալվող մարտական գործողությունների խնդիրը։

Յացենյուկն ասել է, թե Կիևն ունի փաստեր, որոնք ապացուցում են, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է խափանել մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդու իրավունքների գծով օգնական Իվան Շիմոնովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում բախումների պատճառով արդեն 127 մարդ է զոհվել։