Աֆղանստանում 27 ոստիկան պատանդ է վերցվել

Աֆղանստանի հյուսիսարևելյան Բադաշխան գավառում թալիբանները 27 ոստիկանների պատանդ են վերցրել:

Բադաշխանի ոստիկանապետ գեներալ Ֆազելուդին Այարը ասել է, որ ոստիկանները գերի են ընկել թալիբանների դեմ օպերացիա իրականացնելու ժամանակ:

Այարը հավելել է, որ ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում ոստիկանների գտնվելու վայրը հայտնաբերելու և նրանց ազատ արձակելու ուղղությամբ:

Աֆղանստանի Թալիբան շարժումն օրերս հայտարարել էր, որ հունիսի 14-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ գարնանային հարձակումներ է սկսելու: