Երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Արթուր Սեյրանի Օհանջանյանը, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Տեղի ունեցածի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, մասնավորապես, որ «կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հերքել է իր առնչությունը շփման գծում հայ զինծառայողի մահվանը: