ԱՄՆ-ը ընդլայնեց «Մագնիտսկու ցուցակը»

Ռուսաստանցի ընդդիմադիր Բորիս Նեմցովը ՆԳՆ-ի շենքի դիմաց ցույցի ժամանակ պարզել է Սերգեյ Մագնիտսկու մեծադիր դիմանկարը, արխիվ

Միացյալ Նահանգները ընդլայնել է «Մագնիտսկու ցուցակը»՝ ևս 12 ռուսաստանցիների ընդգրկելով մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տված անձանց այդ ցանկում:

Իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը առնչվող այս ցուցակում ընդգրկվածների նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնը կիրառում է տնտեսական պատժամիջոցներ՝ արգելելով նրանց մուտքը Միացյալ Նահանգներ: