Այսօր տեղի է ունեցել Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:
ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համատեղ մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջև համագործակցությունը, ինչպես նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր: