Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը մտադիր չեն կողմ քվեարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին։ Քառյակը փորձում է ընդհանուր հայտարարի գալ ծրագիրը մերժելու հարցում։
Ծրագիրը համոզիչ չէ ինչպես ընդդիմադիր «Ժառանգության», Դաշնակցության և Հայ ազգային կոնգրեսի, այնպես էլ Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ի և իշխող կոալիցիայից վերջերս հեռացած ՕԵԿ-ի համար։
«Այսօր-վաղը կլինեն քննարկումներ, և քվեարկության հարցում կուսակցությունը իր որոշումը կկայացնի, կարծում եմ` նաև քննարկելով քառյակի մեր գործընկերների հետ։ Համենայնդեպս քաղաքական խորհրդի վերջին նիստում գերակա էր տրամադրությունը չմասնակցել քվեարկությանը», - ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: - «Քառյակի մեր գործընկերների հետ մեկ անգամ ևս կքննարկենք՝ հնարավո՞ր է միասնական դիրքորոշում ունենալ Կառավարության ծրագրի հանդեպ, թե՞ ոչ »։
«Այսինքն կողմ ԲՀԿ-ն չի՞ քվեարկի». - «Ազատության» հարցին Զոհրաբյանը պատասխանեց. - «Ոչ, իհարկե՝ ոչ»։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համոզմամբ` Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրն ըստ էության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի շարունակությունն է` որոշ ոճային փոփոխություններով։
«Հարցերի հարցը. ի վերջո ինչո՞ւ փոխվեց Կառավարությունը, որևէ մեկը չի բացատրում, թե ի՞նչն էր պատճառը, եթե շարունակությունն է, եթե նույնը պիտի լիներ, ինչո՞ւ են փոխել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ռուստամյանը: - «Եթե փոխում են, ուրեմն պիտի ասեն՝ ինչ-որ մի բան վատ էր, հիմա եկել ենք փոխենք, շտկենք։ Բայց այդ ձևով չի հարցը դրված, և սա ամենամեծ բացն է։ Ի վերջո մենք անվստահության հարց էինք բարձրացնում, և այդ թերությունները եթե չպիտի նկատվեն, ըստ էության հակաճգնաժամային բնույթի ծրագիր չպիտի բերվի, որը փոխի վիճակը: Մեր համար, բնականաբար, նույն տրամաբանությունն է գործելու, ինչ-որ եղել է 2013 թվականին»։
«Այսինքն դե՞մ կքվեարկեք». - «Ազատության» հարցին Արմեն Ռուստամյանը պատասխանեց. - «Իհարկե, ամենայն հավանականությամբ: Բայց դեռ վճիռը վերջնական չենք կայացրել: Կարծում եմ, կկայացնենք»։
«Իրատեսական, խստապահանջ և ականջալուր». վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր խորհրդարանում այսպես բնորոշեց նոր կառավարության ծրագիրը` խոստանալով, որ Հայաստանը պետք է դառնա արժանապատիվ երկիր բոլորի համար, որ զոռբայությամբ ու իշխանական լծակների օգնությամբ ոչ ոք չի կարողանալու յուրացնել ուրիշի ունեցվածքը, որ ստվերը բոլորի թշնամին է, և պայքարը դրա դեմ պետք է լինի անողոք, որ տնտեսությունը պետք է բաց լինի օտարերկրյա ներդրումների համար և այլն։
«Այլ կերպ չենք վերաբերվում ներկայացված փաստաթղթին, քան ուղղակի թղթի կտորի», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: - «Նման թղթի կտորներ մենք տեսել ենք տարիներ շարունակ, ներկայացված տարբեր տրամաչափի իշխանությունների կողմից, և նաև գիտենք, որ գեղեցիկ խոստումներից ու ֆրազաներից այն կողմ այդ թղթի կտորները չեն գնում։ Այսինքն ես անիմաստ եմ համարում որևէ քննարկում, թե ինչ է գրված այդտեղ, առավել ևս` որ ոչ մի կոնկրետ բան ըստ էության գրված չի։ Ուղղակի դատարկաբանություն, որևէ հիմք չունեցող, շղարշ իրականում այս իշխանության կողմից թալանի և ժողովրդի ունեզրկման ծրագրի իրականացման հետևում»։
Ինչ վերաբերում է Կոնգրեսի քվեարկությանը, Զուրաբյանն ասաց. - «Մենք պետք է մտածենք, թե որն է ամենաճիշտ ձևը մերժելու այս իշխանություններին քվեարկությամբ: Կարծում եմ, ամենաճիշտը կլինի, եթե մենք քառյակով որոշենք մերժելու այդ միասնական ձևը։ Մենք հիմա դրա վրա աշխատում ենք, մեր դիրքորոշումները բավականին մոտ են»։
ՀԱԿ պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքը տարբերվում է Լևոն Զուրաբյանի հայտարարություններից։ «Ազատության» հարցին, թե արդյոք այս ծրագիրն ավելի լավն է, քան Տիգրան Սարգսյանի ծրագրերը, Բագրատյանը պատասխանեց. - «Տիգրան Սարգսյանից միանշանակ լավն է, որովհետև դրված էին կոնկրետ քայլեր: Սա բանկերի ծրագիր չի, բայց ընդհանուր է, շատ ընդհանուր ծրագիր է»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ծրագիրն արդյոք իրատեսական է. - «Կան քայլեր, որոնք համարձակ քայլեր են։ Նույն ավելացրած արժեքը [հարկը] սահմանին վերացնելու, տնտեսության վրա կունենա միանշանակ դրական ազդեցություն»:
«Որոշե՞լ եք, թե ինչպես եք քվեարկելու» հարցին Հրանտ Բագրատյանը պատասխանեց. - «Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կբացատրեն կուտակայինը։ Այս պահին տրված բացատրությունը չի բավարարում»։
«Գործող համակարգը հակահամակարգ է որևէ նորմալ ծրագիր իրականացնելու համար», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: - «Չկա, որևէ փոփոխություն չկա, նույն համակարգը մնում է։ Մտածել, որ կարող է ինչ-որ ծրագիր իրականացվել՝ ես այստեղ թերահավատ եմ, և մեր մոտեցումը միանշանակ է` մենք կողմ չենք լինի այս ծրագրին: Մենք դեմ ենք ըստ էության, բայց նաև կարևորում ենք, որ չորս քաղաքական ուժեր ունենան միասնական դիրքորոշում, ինչը, կարծում եմ, մոտ է իրականությանը»։
«Մենք «կողմ» չենք քվեարկելու», - «Ազատության»-ն ասաց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` առայժմ չմեկնաբանելով՝ դե՞մ են քվեարկելու, թե՞ ձեռնպահ։
Ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների այս պնդումներն ամենևին չեն մտահոգում խորհրդարանական իշխող մեծամասնությանը՝ Հանրապետականին։
«Բոլորովին չի մտահոգում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` համոզմունք հայտնելով, որ հանրապետական մեծամասնությունը կանցկացնի կառավարության ծրագիրը։