Տավուշի մարզի Ճամբարակ - Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում երեկ սարի մասնակի փլուզումից անմիջապես հետո սկսված և ամբողջ գիշեր շարունակված աշխատանքների շնորհիվ ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից, և արդեն լուսադեմին այն երկկողմանի երթևեկելի էր: Այդ մասին տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք՝ 150-200 մետր բարձրությամբ և 250-280 խորանարդ մետր ծավալով հսկա ժայռաբեկորները երկկողմանի փակել էին Ճամբարակ - Դրախտիկ ճանապարհը:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Բացի ճանապարհը սպասարկող «Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներից, աշխատանքներում ներգրավվել են նաև «Իջևանի ճանշին»-ի աշխատակիցները: Մինչ այդ՝ ժայռաբեկորները մանրացնելու նպատակով պայթեցման աշխատանքներ են կատարել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները: