Կառավարության «գործունեության գերակա նպատակը քաղաքացին է՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը»:
Հայաստանի կառավարությունը երկուշաբթի օրը տեղի ունեցած արտահերթ նիստում հավանություն է տվել իր նոր ծրագրին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Նիստում քննարկված միակ հարցի վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Նա հայտնել է, որ ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով կառավարության 2013 թվականի ծրագրի, ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը 2014-17 թվականների գործունեությունից ակնկալում է հետևյալ հիմնական արդյունքները. զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում ՀՆԱ-ի միջնաժամկետ 5 տոկոս աճի միջոցով, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում մինչև 65 հազար դրամի, ինչպես նաև աղքատության կրճատում 10 տոկոսային կետով:
Նախորդ կառավարությունը, հիշեցնենք, ակնկալում էր 5-7 տոկոսի տնտեսական աճ, աղքատությանը կրճատում 8-10 տոկոսով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում և այլն: Նոր կառավարության ծրագրում, մինչդեռ, աշխատատեղերի ստեղծման հստակ թիվ չի նշվում:
Արտաքին հարաբերություններում, ի թիվս այլ առաջնահերթությունների, կառավարությունը կարևորում է անդամակցությունը Եվրասիական միությանը և վերջինիս բաղադրիչը հանդիսացող Մաքսային միությանը
և Միասնական տնտեսական տարածքին, Եվրամիության հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում Արևելյան գործընկերության շրջանակներում, Եվրամիության հետ համագործակցության խորքային բնույթն արտահայտող իրավական նոր շրջանակի ձևավորումը:
Փաստաթղթի եզրափակիչ մասուն անդրադարձ կա դրա իրագործման արտաքին ռիսկերին: Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը` կախված թե' գլոբալ տնտեսության բացասական զարգացումներին, թե' տարածաշրջանային հակադրությունների սրացումից, թե' տարածաշրջանային ինտեգրացիայի ծրագրված տեմպի փոփոխությունից, կարող են էապես դանդաղել: Արդյունքում դեպի Հայաստան ներհոսող կապիտալ ներդրումները, գործոնային եկամուտներն ու տրանսֆերտները կկրճատվեն` հանգեցնելով նաև ՀՆԱ-ի ծրագրում ներկայացված աճի սցենարից ավելի ցածր մակարդակի ձևավորմանը:
«Նշված ռիսկերի նյութականացման և ՀՆԱ-ի նպատակադրված ցածր ցուցանիշների ձևավորման դեպքում կկրճատվեն Հայաստանի կառավարության ռեսուրսները ծրագրային թիրախներն ապահովելու գործում», - ամրագրված է փաստաթղթում:
«Կառավարության ծրագրում ավելի քիչ ռիսկային ու ցածր ցուցանիշներ են ամրագրված», - կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: ԲՀԿ-ի ներկայացրած առաջարկներից մի քանիսն ընդունվել են: Սակայն կարևորներից մեկը` ծրագրի չիրականացման դեպքում պատասխանատվության հարցը փաստաթղթում չկա:
«Մեսիջը այն է, որ մենք գնում ենք որոշակի փոփոխություններ անելու ճանապարհով: Այդ թվում` հարկային, ստվերային տնտեսության, ներդրումների խրախուսման: Բայց կուրսի փոփոխություն ես չեմ նկատում: Արմատական», - ասաց Մելքումյանը` հավելելով, որ ԲՀԿ-ն կողմ չի քվեարկի:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք հրաժարվել են որևէ առաջարկ ներկայացնել, քանի որ գտնում են, թե գործող իշխանությունները չունեն ծրագրերն իրագործելու համար անհրաժեշտ քաղաքական կամքը: «Ժառանգություն»-ը նույնպես հակված չէ կողմ քվեարկել կառավարության ծրագրին` ակնկալելով, որ ոչ իշխանական չորս ուժերը այս հարցում միասնական դիրքորոշում կորդեգրեն:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ազատության» հետ զրույցում կառավարության ծրագիրը որակեց «բարի ցանկությունների սկզբունքով» ձևավորված ծրագիր`հավելելով, թե իրենք նույնպես հակված չեն կողմ քվեարկել:
«Չեմ կարծում, որ մենք կողմ կլինենք, բայց թե ինչպես կքվեարկենք, բովանդակային քննարկումները ցույց կտան», - ասաց Բիշարյանը:
Իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ազատության»-ը ասաց, թե կառավարության ներկայացրած ծրագիրը ոչ թե զգուշավոր, այլ չափավոր է, իսկ ծրագրում ընդգրկված դրույթներն իրատեսական ու իրագործելի են:
Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում նախատեսված է սկսել վաղը: