Թուրքական ածխահանքի վթարի կապակցությամբ 18 մարդ է ձերբակալվել

Թուրքական Սոմա քաղաքում գտնվող ածխահանքում տեղի ունեցած վթարի առնչությամբ 18 մարդ է ձերբակալվել:

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ բերման ենթարկվածների մեջ են նաև հանքարդյունաբերական ընկերության ղեկավարները:

Մայիսի 13-ին ածխահանքում պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր բռնկվել: Վթարին զոհ էր գնացել 301 մարդ: