Բալկաններում ջրհեղեղները 20 մարդու կյանք են խլել

Բալկանյան թերակղզում ռեկորդային ծավալներով ջրհեղեղները ավելի քան քսան մարդու մահվան պատճառ են դարձել, տասնյակ հազարավորները ստիպված են եղել լքել իրենց տները:

Ջրհեղեղները առավել մեծ վնաս են պատճառել Բոսնիայում, որտեղ առնվազն 16 մարդ է զոհվել:

Անցած շաբաթվա ընթացքում ջրհեղեղներ են եղել նաև Լեհաստանում, Սլովակիայում և Ավստրիայում: