«Ոչ պուտինիզմին» ակցիայի երկու մասնակիցներ բերման են ենթարկվել

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ոչ պուտինիզմին» կարգախոսով ակցիայի երկու մասնակիցներին՝ Արմեն Ուրիխանյանին և Վարուժան Բերտիկյանին։

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ, ակցիայի մասնակից Պարույր Հայրիկյանը «Ազատությանը» հետ զրույցում ասաց, որ ակցիայի վերջում անհասկանալի պատճառներով բախում է տեղի ունեցել, ինչից հետո ոստիկանները նրանց տարել են բաժին։

Այժմ Հայրիկյանն ու ընկերները ոստիկանության առջև սպասում են նրանց ազատմանը։