Թուրքիայում ածխահանքի վթարի զոհերի թիվը հասել է 299-ի

Թուրքական Սոմա քաղաքում գտնվող ածխահանքում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 299-ի, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Հանքում ընթացող որոնողական աշխատանքները, սակայն, զգալիորեն դժվարացել են անցած գիշեր բռնկված հրդեհի պատճառով:

«Հրդեհը տեղայնացվել է, սակայն մինչև այն վերջնականապես չմարվի, որևէ որոնողական աշխատանք իրականացնել հնարավոր չէ»,- նշել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: